«Իմ քայլը» հիմնադրամը երբևէ չի գործել Կառավարության շենքում. հայտարարություն

«Իմ քայլը» հիմնադրամը երբևէ չի գործել Կառավարության շենքում. հայտարարություն

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հիմնադրման օրվանից (2018թ) երբևէ չի գործել Կառավարության շենքում։ Հիմնադրամը 2020 թվականի սկզբից իր գործունեությունն իրականացնում է Տերյան 1/1 հասցեում, իսկ մինչ այդ գործել է տարբեր հասցեներում վարձակալվող տարածքներում։ Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից:

 

«Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանին, ապա նա իրեն Կառավարությունում տրամադրված աշխատասենյակը հանձնել է 2026 թվականի փետրվարի 25-ին»,- ասված է հայտարարությունում։

 

Հիմնադրամը խնդրում է լրատվամիջոցներին զերծ մնալ անհիմն ենթադրություններից և առաջնորդվել բացառապես ճշգրիտ ու ստուգված տեղեկատվությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում