Դամասկոսում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ
Սիրիայի Դամասկոս նահանգում Իսրայելի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ հայտնել է սիրիական պետական SANA գործակալությունը ՝ վկայակոչելով ռազմական աղբյուրը։
Ավելի վաղ Al Ekhbariya հեռուստաալիքը հայտնել էր, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել իսրայելական հարձակումը Դամասկոս նահանգում և խոցել իսրայելական մի քանի հրթիռ։ Իր հերթին Sham FM ռադիոկայանը հայտնել է, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Դամասկոսի օդանավակայանի տարածքում։ Նրա խոսքով՝ երկու չվերթ հետաձգվել է։
Կարծիքներ