500-ից ավելի գովազդային վահանակ է հեռացվել

500-ից ավելի գովազդային վահանակ է հեռացվել

Նոր Նորք, Ավան և Արաբկիր վարչական շրջաններում հեռացվում են մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակները: Մինչև շաբաթվա վերջ աշխատանքները կավարտվեն:

Երևանում, ընդհանուր առմամբ, 500-ից ավելի մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակ է ապամոնտաժվել: Մի շարք փողոցներում վահանակներն ամբողջությամբ հեռացված են: 

Տնտեսվարողները նախօրոք զգուշացվել և ծանուցվել են նոր չափորոշիչների մասին, որոշ դեպքերում հենց իրենք էլ հեռացրել են արտաքին գովազդային մեծ վահանակները: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում