Ադրբեջանն էր, որ 2020-ին սարսափելի պատերազմ սկսեց. Մակրոնը խոսել է Հայաստանին սպառազինության վաճառքի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Հայաստանին ֆրանսիական սպառազինության վաճառքի մասին։
«Նորմալ է արձագանքել ինքնիշխան երկրի դիմումին, որը սպառազինություն է ցանկանում և նախազգում, որ ուրիշ երկիր կարող է հարձակվել իր վրա։
Եթե նայեք վերջին տասնամյակին, ապա Ադրբեջանը ավելի շատ է զինվել, քան Հայաստանը։ Եվ եթե հիշողությունս չի դավաճանում, Ադրբեջանն էր, որ 2020-ին սարսափելի պատերազմ սկսեց»,- ասել է Մակրոնը:
Կարծիքներ