Լավրովը Զելենսկուն մեղադրել է ազգամիջյան ատելություն բորբոքելու մեջ

Լավրովը Զելենսկուն մեղադրել է ազգամիջյան ատելություն բորբոքելու մեջ

Ռուսաստանն ուկրաինացի քաղաքական գործիչների ռուսաֆոբ հայտարարությունները գնահատում է որպես ազգամիջյան ատելության բորբոքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է RIA Novosti-ն։

Ավելի վաղ Ուկրաիայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Դոնբասը երբեք չի լինի ռուսական տարածք, իսկ նրանք, ովքեր սիրում են հարևան պետությունը և ցանկանում տարածաշրջանի ներառում դրա կազմի մեջ, առաջարկել է իրենց համար տեղ փնտրել Ռուսաստանում։ Նա նաև կարծիք էր հայտնել առ այն, որ առանց Ուկրաինայի այնտեղ քաղաքակրթություն չի լինի։

Ավելի վաղ պետական լեզվի պաշտպանության հարցերով լիազորված Տարաս Կրեմինը առաջարկել էր ուկրաիներեն չխոսող բնակիչներին լքել երկիրը։

«Նման հայտարարությունները գնահատում ենք որպես ազգամիջյան ատելության հրահրում։ Ի դեպ, ԵՄ երկրներում դրա համար քրեական պատասխանատվություն է սահմանված»,-ասել է Լավրովը հունգարական «Մադյար Նեմզեթ» թերթին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ այս առնչությամբ Մոսկայում գնահատականի են սպասում եվրապաշտոնյաներից և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում