Մանկապարտեզի հարևանությամբ բաց տարածքում հայտնաբերվել է կիսանեխած դի

Մանկապարտեզի հարևանությամբ բաց տարածքում հայտնաբերվել է կիսանեխած դի

Այսօր՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 19։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղիշե Թադևոսյան 6-րդ շենքի մոտ՝ մանկապարտեզի հարևանությամբ, բաց տարածքում տղամարդու դի կա։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում