Մեր համատեղ կյանքի ընթացքում պատահել է, որ ավագ որդուս վրա ոչ թե ձեռք է բարձրացրել, այլ՝ ոտքով խփել, իսկ ինձ՝ բազմաթիվ անգամներ. DJ Վակցինան շարունակում է փնտրել որդուն. aysor.am
Երեխաների իրավունքների կոպիտ խախտման մասին Հայաստանում նեղ շրջանակներում, գուցե, հաճախ է խոսվում, բայց կդժվարանամ մտաբերել մի դեպք, որը հանրայնորեն է բարձրաձայնվել: Օրեր առաջ համացանցում լրատվամիջոցներն ու հայտնի և անհայտ օգտատերերն իրար հետևից տարածում էին Արուսիկ Մկրտչյանի (DJ Վակցինա) ահազանգը, ըստ որի՝ նախկին ամուսինն, ով Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանն է, իրենց չորս ու կես տարեկան որդուն իր տուն է տարել ու մինչ այսօր չի վերադարձրել: Երեխան էլ առողջական խնդիրներ ունի:
Aysor.am-ի հետ զրույցում Արուսիկը շեշտեց՝ սովորաբար, տղան իր հետ է ապրում, հիմնական խնամողն ինքն է: Հայրը որդուն սեպտեմբերի 5-ի առավոտյան է տարել ու խոսք տվել մեկ ու կես, երկու օրից վերադարձնել, սակայն մինչ օրս նորություն չկա: Հարցին՝ սա առաջի՞ն դեպքն է, թե՞ կրկնվող երևույթ է, պատասխանեց.
«Նման դեպք չէր եղել: Ես միշտ որոշակի պայմանավորվածություն եմ ունեցել իր հետ, որ ինքն, այնուամենայնիվ, լինելով ծնող՝ մինչև դատական պրոցեսի ավարտը կարող է շաբաթ կամ կիրակի օրերին, կամ թեկուզ շաբաթվա օրերի գալ, երեխային տեսնել, տանել, անգամ՝ գիշերակացով պահել: Հաճախ է պատահել, որ մեկ, երկու շաբաթը մեկ մի քանի օրով տարել է երեխային: Իհարկե, հաշվի ենք առել մեր ընդհանուր պլանները, զբաղվածությունը, երեխայի՝ տվյալ պահին առողջական վիճակը: Մի խոսքով՝ փոխադարձ վստահություն ու զիջողականություն ցուցաբերելով, երկուսս էլ փորձում էինք երեխայի հաշվին չինքնահաստատվել: Իսկ հիմա ինքը դա է անում՝ փորձելով երեխային մանիպուլացնել՝ ի վնաս հենց երեխայի»:
DJ Վակցինան այս թեմայով արված իր գրառումներից մեկում նշել էր, որ սկզբում Ռուբեն Խաչատրյանն անձամբ էր զանգահարել ու տեղեկացրել, որ երեխան հիվանդ է։ Հետաքրքրվեցինք՝ ինչը՞ կարող էր պատճառ հանդիսանալ, որ դրանից հետո նախկին ամուսինը կտրականապես խուսափեր նրա զանգերին պատասխանելուց ու երեխային վերադարձնելուց:
«Պատկերացում անգամ չունեմ՝ ինչն է պատճառը: Կասկածս այն է, որ նա իր համար հարմար առիթ ու ժամանակահատված է ընտրել, քանի որ մեր դատական պրոցեսն ավարտին մոտ է: Երևի կարծում է, որ արդեն կարող է ավելի հանգիստ լինել ու նմանատիպ վատ արարք գործել՝ չվերադարձնել երեխային մինչև, թեկուզ, դատական պրոցեսի ավարտը: Չգիտեմ, չեմ կարող ասել, թե այդ մարդու գլխում ինչ մտքեր կարող են ծագել, քանի որ ինքը միշտ եղել է շատ ինքնաբուխ, երբեք չէիր կարող կանխատեսել՝ ինչ կարող էր անել», - ընդգծեց նա:
Թե որտե՞ղ է հիմա չորս ու կես տարեկան փոքրիկը, բացի հորից՝ ո՞վ է զբաղվում նրա խնամքով, մայրը չգիտի:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Կարծիքներ