ԱՄՆ-ն և եվրոպական 4 երկիր ՌԴ-ին կոչ են արել թուլացնել Ուկրաինայի հետ լարվածությունը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի իր գործընկերների հետ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
«Արտգործնախարարներն իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և գովել են Ուկրաինայի զսպվածությունը Ռուսաստանի սադրանքների նկատմամբ», – նշված է հաղորդագրությունում։
Կողմերը շեշտել են, որ Ռուսաստանը պետք է անհապաղ թուլացնի Ուկրաինայի հետ լարվածությունը։
Հինգ երկրների արտգործնախարարները քննարկել են նաև Աֆղանստանում, Իրանում և Եմենում տիրող իրավիճակը։
Արևմտյան երկրները վերջին շաբաթներին բազմիցս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի տեղակայման կապակցությամբ՝ չնայած Մոսկվան հայտնել է, որ դա չպետք է անհանգստացնի այլ երկրներին։
Կարծիքներ