Բրիտանիան կազմել է թշնամական երկրների ցուցակը
Միացյալ Թագավորության անվտանգության հարցերով պետքարտուղար Դամիան Հինդսն ասել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը, Միացյալ Թագավորության նկատմամբ ամենաբացահայտ թշնամական պետություններն են՝ իրենց հետախուզության և կիբերհարձակման հնարավորությունների շնորհիվ: Այս մասին գրում է The Telegraph-ը կիրակի՝ դեկտեմբերի 26-ին։
«Այն երեք երկրները, որոնք ես նշեցի, ունեն ֆիզիկական, մարդկային ներուժ, նրանք ունեն մեծ ներկայություն կիբերտարածությունում, նրանք կարող են ուժեր տեղակայել ցանկացած մասշտաբով»,- ասել է նա՝ մատնանշելով, որ այդ երկրները տեղեկատվական գործողություններ են իրականացնում՝ օգտագործելով «բազմաթիվ եղանակներ»։
Հինդսը պարզաբանել է, որ Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի թշնամական գործունեությունը, ի լրումն ապատեղեկատվական արշավների, բաղկացած է նաև լրտեսների և զինվորական պատրաստությունից։
Պաշտոնյան Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունն էլ չորրորդ թշնամական երկիրն է համարում։
Նախարարը նաև հավելել է, որ այս պետությունների սպառնալիքների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է թարմացնել օտարերկրյա լրտեսների մասին օրենսդրությունը։
Կարծիքներ