Նժդեհի նկատմամբ ոտնձգությունն ուղղված է հայի ինքնության դեմ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Նժդեհի նկատմամբ ոտնձգությունն ուղղված է հայի ինքնության դեմ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Հայ ժողովրդի պատմության նոր ժամանակաշրջանի առանցքային դերակատար- ազգային մտքի մեծերից մեկը՝ Նժդեհը հայտնվել է Արցախի շուրջ ծավալվող հետպատերազմյան զարգացումների կիզակետում: Մարտունի քաղաքում տեղադրված արձանն ադրբեջանցիների պահանջով նախ տեղափոխվեց կենտրոնական փողոցներից մեկից, դրանից հետո էլ վերջերս խոսակցություններ շրջանառվեցին այն ընդհանրապես հանելու մասին: Արձանի հետ կապված պատմությունն ակնառու փաստում է, որ Ադրբեջանը երբեք չի եղել եւ չի կարող լինել մուլտիէթնիկ պետություն: Նժդեհի դեմ այսօր պայքարում են բացառապես Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնք շարունակում են Արցախից եւ Սյունիքից հայկական ինքնության ոչնչացման քաղաքականությունը: Մյուս կողմից՝ Ադրբեջանը դրանով փորձում է ապացուցել, որ իբր ազդեցություն ունի Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Իսկ Արցախից պատասխանը հստակ է, որը մի քանի օր առաջ փակցվել էր արձանի վրա, որտեղ գրված էր, թե կգնդակահարեն արձանը հանել ցանկացողներին: Գրառումը հստակ է եւ համարժեք, քանի որ նման հարձակումը ոչ թե արձանի, այլ հայի իրավունքների համար պայքարողի ինքնության վրա է»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում