Ձյան տեղումների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 50 թռիչք է հետաձգվել

Ձյան տեղումների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 50 թռիչք է հետաձգվել

Մոսկվայում ձյան երկարատև տեղումների պատճառով ավելի քան 50 չվերթ հետաձգվել է կամ ժամանել ուշացումով, ևս 3 չվերթ չեղյալ է հայտարարվել։ Ժամը 08:40-ին 5 թռիչք հետաձգվել է «Վնուկովոյում», 21-ը ՝ «Շերեմետևոյում»: Երկու չվերթ չեղարկվել է «Դոմոդեդովոյում», 36-ը՝ հետաձգվել: «Ժուկովսկիում» մեկ չվերթ չեղարկվել է, մեկը՝ հետաձգվել:

Ձյան առատ տեղումները Մոսկվայում սկսվել են հինգշաբթի՝ օրվա երկրորդ կեսին, և հնարավոր է՝ շարունակվեն մինչև փետրվարի 14-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում