Վիլեն Գաբրիելյանը «Համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի» շուրջ հրապարակային քննարկման է հրավիրում «ՈՄԱ» ՌՀԿ-ի հիմնադիրին և մի շարք այլ հասարակական գործիչների

Վիլեն Գաբրիելյանը «Համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի» շուրջ հրապարակային քննարկման է հրավիրում «ՈՄԱ» ՌՀԿ-ի հիմնադիրին և մի շարք այլ հասարակական գործիչների

ՀՀ ԱԺ պաշտանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Բարի երեկո ընկերներ, այս պահից սկսած «Համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի» շուրջ հրապարակային քննարկման եմ հրավիրում «ՈՄԱ» ՌՀԿ-ի հիմնադիր Վովա Վարտանովին, «ԱՌՈՆ միավորման»  խորհրդի անդամ Հրաչյա Արզումանյանին, «Ոգեզէն» ՀԿ-ի համահիմնադիր Արման Պողոսյանին, «Ազատազէն» ՀԿ-ի համահիմնադիր Իշխան Գևորգյանին։

Քննարկումն առաջարկում եմ անցկացնել ցանկացած վայրում, ցանկացած ձևաչափով, բայց պարտադիր տեսախցիկների առջև։ Վերջինիս հետ կապված ցանկացած խնդիր պարտավորվում եմ լուծել։

Շնորհակալություն ուշադրության համար»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում