Թուրքիայի հարավում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այն այսօր տեղի ունեցած երկրորդ ուժգին ցնցումն է՝ նախորդից 36 րոպե ընդմիջումով:
Այս մասին հայտնել է Թուրքիայի Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
Ավելի վաղ տեղական ժամանակով ժամը 19.06-ին էր երկրի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ գավառում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ գրանցվել։
Կարծիքներ