Արտակարգ դեպք Երևանում․ 20-ամյա երիտասարդը հարձակվել է ՌԴ քաղաքացու վրա, ծեծել նրան և փորձել խեղդել

Արտակարգ դեպք Երևանում․ 20-ամյա երիտասարդը հարձակվել է ՌԴ քաղաքացու վրա, ծեծել նրան և փորձել խեղդել

Ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։42-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ մի տղա հարձակվել է քաղաքացու վրա և նրան ծեծի ենթարկել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե մեկնած ոստիկանության ծառայողներին ՌԴ քաղաքացի 30-ամյա Դարինա Ս․-ն հայտնել է, որ իրեն ծանոթ տղան հարձակվել է իր վրա, ծեծի ենթարկել և փորձել խեղդել իրեն:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ կասկածյալը մարզերից մեկի բնակիչ 20-ամյա Գևորգ Ա․-ն է, ում հայտնաբերելու համար միջոցառումներ են ձեռնարկվում։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում