Արցախում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 4 չափահաս ծայրահեղ ծանր վիճակում է
Արցախում շրջափակման մեջ է 120․000 քաղաքացի, որից 30․000-ը երեխաներն են: Տվյալները ներկայացրել է Արցախի տեղեկատվական շտաբը:
11 երեխա գտնվում է «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են:
Շարունակվում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեք հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ: Այս ընթացքում Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 16 հիվանդ:
Կարծիքներ