Հանրային քննարկման է դրված «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրինագիծը
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, ինչը չի համապատասխանում ներկայիս միջազգային պահանջներին, մասնավորապես՝ Կայուն զարգացման նպատակներին և Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, միաժամանակ, 2018-2019 թթ. պետական կառավարման համակարգում տեղի ունեցած կառուցվածքային և գործառութային փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել գործող օրենքը համապատասխանեցնել ներկայիս կառավարման համակարգին:
Չափազանց հրատապ և կարևոր է պլանավորել և մշակել (կառավարել) աղետների ռիսկը, որպեսզի հնարավոր լինի ավելի արդյունավետ պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը, նյութական, մշակութային արժեքները, էկոհամակարգերը, ինչպես նաև հզորացնել պետության դիմակայունությունն աղետների հանդեպ:
«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը ( https://www.e-draft.am/projects/3964 ) հանրային քննարկման է ներկայացված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Կարծիքներ