Ճապոնիայի խորհրդարանը հանդես Է եկել Ուկրաինայի ստատուս-քվոն ուժային մեթոդներով փոխելու դեմ

Ճապոնիայի խորհրդարանը հանդես Է եկել Ուկրաինայի ստատուս-քվոն ուժային մեթոդներով փոխելու դեմ

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը փետրվարի 8-ին բանաձեւ Է ընդունել Ուկրաինայի շուրջ լարվածության աճի վերաբերյալ, որը դատապարտում Է նրա ստատուս-քվոն ուժով փոխելու բոլոր փորձերը:

Այդ մասին հաղորդում են ԶԼՄ-ները: «Պալատը խորապես անհանգստացած Է իրադրությամբ եւ հայտարարել Է, որ ինքը միշտ ուկրաինացի ժողովրդի հետ Է, որն իր երկրի եւ տարածաշրջանի կայունության հույսն ունի: Ցանկացած երկրի ստատուս-քվոն ուժով փոխելը երբեք ընդունելի չԷ»,-ասվում Է խորհրդարանի բանաձեւում: Միաժամանակ խորհրդարանականները վարչապետ Ֆումիո Կիսիդայի կառավարությանը հորդորել են հնարավոր ամեն բան անել խաղաղության ձեռքբերման համար:

«Մենք համառորեն կոչ ենք անում կառավարությանը՝ իրականացնել մեր հույսերը, համագործակցել միջազգային հանրակցության հետ, օգտագործել բոլոր դիվանագիտական ռեսուրսները եւ հնարավոր ամեն բան անել Ուկրաինայում լարվածության թուլացման եւ շուտափույթ խաղաղության ձեռքբերման համար»,-ասվում Է բանաձեւում: Անցած ամսին տեղի ունեցած վիրտուալ հանդիպմանը Կիսիդան եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պայմանավորվել են համատեղ աշխատել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները զսպելու ուղղությամբ: Արեւմուտքի երկրները վերջին շաբաթներին անհանգստություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի զորքի տեղաշարժման առնչությամբ: Նրանք կարծում են, որ Ռուսաստանը կարող Է ներխուժում պլանավորել հարեւան երկիր, եւ նրան սպառնում են պատժամիջոցներով: Մոսկվան քանիցս հայտարարել Է, որ նման ոչինչ չի պլանավորում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում