Կանադայի ԱԳ նախարարը տեսաուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Կանադայի ԱԳ նախարարը տեսաուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին տեսաուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով՝ շեշտելով, որ Կանադան շարունակում է ամուր մնալ ժխտողականության դեմ պայքարում: 

Տեսաուղերձում նա, մասնավորապես ասել է, որ միանում է Կանադայի հայ համայնքին և ամբողջ աշխարհի հայերին՝ հիշելու զոհերին և հարգելու նրանց, որոնք շարունակում են այդ ողբերգությունից հետո ապրել ցավով: 

«Մեր հավաքական պարտականությունն է հարգել զոհերին և նրանց ընտանիքներին՝ պահպանելով այս պատմական ճշմարտությունը: Կանադան շարունակում է ամուր մնալ ժխտողականության և ռևիզիոնիզմի ցանկացած ձևի դեմ պայքարում: Եվ մենք հաստատակամ ենք մեր վճռականության մեջ՝ պատասխանատվության ենթարկելու բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են պատերազմական հանցագործությունների համար»,- նշել է Կանադայի ԱԳ նախարարը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում