Եղբայրական հայ ժողովրդի հետ մեր համերաշխությունը անբաժան է. Կիպրոսի նախագահը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը «Թվիթեր»-ի իր էջում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի վերաբերյալ կատարել գրառում՝ նշելով, որ այս սարսափելի հանցագործության միջազգային ճանաչման համար պայքարը շարունակվում է։ Այս մասին տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։
«Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան՝ հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն զոհերի հիշատակին։ Շարունակում ենք պայքարը այս սարսափելի հանցագործության միջազգային ճանաչման համար։ Եղբայրական հայ ժողովրդի հետ մեր համերաշխությունը անբաժան է»,- նշել է Կիպրոսի նածագահը։
Կարծիքներ