Երկրաշարժը բավականին մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում, փլուզումներ չկան. մարզպետ

Երկրաշարժը բավականին մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում, փլուզումներ չկան. մարզպետ

Երեկվա երկրաշարժը բավականին մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում։

Այ սմասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ 911 եւ Շտապ օգնության ծառայություններում երկրաշարժի հետեւանքներով պայմանավորված ահազանգեր չեն գրանցվել։

Ըստ մարզպետի՝ Շիրակի մարզի համայնքների ղեկավարների վստահեցմամբ,  փլուզումներ չկան արձանագրված:

Հիշեցնենք՝  երեկ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում գրանցված երկրաշարժի  էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել էր 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 4-5 բալ, Արագածոտնի և Տավուշի մարզերում՝ 3-4 բալ, Երևան քաղաքում և Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժին հաջորդել է 30 հետցնցում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում