«Փաստերի ստուգման հարթակը» մեկտեղել է ատելության խոսք պարունակող, վիրավորական արտահայտություններով դրվագները
Մայիսի 10-ին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ընթացքում ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե «բացի Նիկոլից ու իր նեղ խմբակից, մեր ժողովրդի մեջ թուրքեր չեն փնտրում»։
«Այս շարժումը մերժում է սևեր-սպիտակներ, ժեխեր-զոմբիներ կամ ցանկացած այլ բաժանում։ Այս շարժումը համախմբող, հայ ժողովրդին նոր զարթոնքի տանող շարժում է», - ասել է նա։
«Փաստերի ստուգման հարթակը» մեկտեղել է ապրիլի վերջերից մեկնարկած բողոքի գործողությունների ընթացքում շարժման առաջնորդների, հարթակից ելույթ ունեցողների, համակիրների ատելության խոսք պարունակող, վիրավորական արտահայտություններով դրվագները։
Կարծիքներ