Ռուսաստանը, Թուրքիան և Կատարը հացահատիկի գործարքը փոխարինող նոր համաձայնագիր են պատրաստում
Ռուսաստանի Դաշնությունը Թուրքիայի և Կատարի հետ համատեղ նոր համաձայնագիր են պատրաստում՝ հացահատիկի գործարքի փոխարեն, որի գործողությունն ավարտվել է մեկ ամիս առաջ:
Այս մասին հայտնում է գերմանական «Bild» պարբերականը։
Այն ներկայացրել է հուլիսի 21-ից օգոստոսի 8-ը ՌԴ և Թուրքիայի ԱԳՆ-ների և դեսպանատների միջև ծառայողական նամակագրությունը, որը հայտնվել է «Bild»-ի տրամադրության տակ: Նամակում ասվում է, որ Մոսկվան նախապես զգուշացրել է Անկարային, որ դուրս է գալիս հացահատիկի գործարքից: Այս կապակցությամբ ՌԴ-ն, Թուրքիան և Կատարը սկսել են մշակել նոր եռակողմ համաձայնագիր, որը կփոխարինի հնին։
Նշվում է, որ նոր ենթադրվող փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է ռուսական հացահատիկ մատակարարել աղքատ երկրներին, մասնավորապես՝ Աֆրիկային: Իր հերթին, Թուրքիան հանդես կգա որպես մատակարարումների կազմակերպիչ, իսկ Կատարը՝ որպես մատակարարումների հովանավոր։
Ինչպես նշում է գերմանական պարբերականը, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը, չնայած հավանական համաձայնությանը, Մոսկվային խնդրում է վերադառնալ հացահատիկի գործարքին:
Կարծիքներ