Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին. տարածքը քարաբեկորներից մաքրվել է, երթևեկությունը` վերականգնվել
Մարտի 19-ին` ժամը 23:03-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Հատուկ տեխնիկայի միջոցով ավտոճանապարհը քարաբեկորներից մաքրվել է. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:
Կարծիքներ