Վթարի ենթարկված զինվորների կյանքին վտանգ չի սպառնում,հիմնականում քերծվածքներ են ստացել.Աշոտ Սարգսյան
Ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վայոց ձորի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 11 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը բավարար է, հիմնականում քերծվածքներ են ստացել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածոմ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է:
Կարծիքներ