Մշակվել է տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների և ցանցային օպերատորների վարքագծի կանոնների վերաբերյալ ուղեցույց

Մշակվել է տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների և ցանցային օպերատորների վարքագծի կանոնների վերաբերյալ ուղեցույց

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշակել և հաստատել է տեսալսողական մեդիայի ոլորտում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների և ցանցային օպերատորների վարքագծի կանոնների վերաբերյալ ուղեցույցը:

Ուղեցույցով ներկայացվում են տեսալսողական մեդիայի ոլորտում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների և ցանցային օպերատորների վարքագծի կանոնների, մասնավորապես՝ տեսալսողական ծրագրերի տարածման իրավունքի տրամադրման շրջանակում վարվող գնային քաղաքականության և պայմանագրային դրույթների հետ կապված հարաբերությունները։

Դիստրիբյուտորները և ցանցային օպերատորները տնտեսական մրցակցության օրենսդրության պահանջներին համապատասխան գործունեություն ծավալելու նպատակով յուրաքանչյուր տարի՝ մինչև հունվարի 15-ը ներառյալ, իսկ սույն ուղեցույցի ընդունումից հետո առաջին անգամ հրապարակելու դեպքում մինչև 2022 թվականի հունիսի 15-ը հրապարակում են յուրաքանչյուրի մասով ուղեցույցով սահմանված տեղեկատվությունը:

Հանձնաժողովը ցանցային օպերատորի կողմից սույն ուղեցույցում բարձրացվող հարցերի վերաբերյալ հաղորդում ստանալու դեպքում, վարույթ հարուցելու հարցը քննարկելիս հաշվի է առնում ուղեցույցով սահմանված տեղեկատվությունը վերջինիս կողմից հրապարակած լինելու հանգամանքը։ Մյուս կողմից, իրականացվող վարույթների շրջանակներում Հանձնաժողովը ուղեցույցով սահմանված տեղեկատվությունը դիստրիբյուտորների կողմից չհրապարակելը կարող է դիտարկել որպես իրավախախտման փաստը հաստատող լրացուցիչ ապացույց։

 

Ուղեցույցը հրապարակված է Հանձնաժողովի կայքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում