Սյունիքում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Ջերմուկի խաչմերուկից Կապան տանող ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Սյունիքի մարզում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի, Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում (տեղ-տեղ), Դիլիջանի ոլորաններում, Դիլիջան-Վանաձոր, Ուշի-Արտաշավան և Նոյեմբերյան քաղաքի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կարծիքներ