Գեղարքունիքի մարզում բախվել են Ford-ն ու «07»-ը. վարորդի կինն ու անչափահաս որդին տեղափոխվել են հիվանդանոց

Գեղարքունիքի մարզում բախվել են Ford-ն ու «07»-ը. վարորդի կինն ու անչափահաս որդին տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8.2 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 34-ամյա Արտաշ Սարիբեկյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և 25-ամյա Գրիգորի Մուրադյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։


Վթարի հետևանքով «07»-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 30-ամյա Մարիամ Վանյանը և 9-ամյա Արման Սարիբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախպատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները «07»-ի վարորդի կինն ու երեխան են։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում