Դեբեդ գետից դուրս բերված փոքրիկը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»-ից (լուսանկար)
Դեբեդ գետից դուրս բերված Արևը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»-ից: Այս մասին տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Երեխան տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն: Շնորհակալություն մեր թիմին՝ բժշկական հերթական հաջողության ու այսքան ջերմության համար»,- գրել է Դերձյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու տարեկան աղջիկը Դեբեդ գետում հայտնվելուց հետո հրաշքով ողջ էր մնացել և ամբողջությամբ ապաքինվել է:
Կարծիքներ