Երևանում բախվել են Mercedes-ն ու VAZ 2121-ը․ Niva-ն բախվել է բետոնե սյուներին․ կան վիրավորներ

Երևանում բախվել են Mercedes-ն ու VAZ 2121-ը․ Niva-ն բախվել է բետոնե սյուներին․ կան վիրավորներ

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ազատամարտիկների և Դավթի Բեկ փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով էլ մեքենաները դուրս են երթևեկելի գոտուց։ Niva-ն բախվել է բետոնե 2 սյուների, ինչի շնորհիվ էլ չի հայտնվել բնակչի տան տարածքում։

Վթարի փաստով Ա․ Գևորգյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում