Հարգենք մեր ընտրողին․ Դավիթ Դանիելյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյբուքի իր էջում գրել է․
«ԱԺ պատգամավորը իր աշխատանքի համար հաշվետու է իր ընտրողին:
Քաղաքացին իր ձայնը տալով թեկնածուին, լիազորում է նրան գնալ ԱԺ պատգամավորի կարգավիճակով և ներկայացնել իր խնդիրները, գտնել լուծումներ: Հետաքրքիր է, ո՞ր ընտրողն է լիազորել իր կողմից ընտրված պատգամավորին գնալ ԱԺ, օրը 3 անգամ բղավել «դավաճան», օրը 4 անգամ «կապիտուլյանտ» բառերը, իսկ ընդմիջումներից առաջ և հետո` հայոյել:
ՀԱՐԳԵՆՔ ՄԵՐ ԸՆՏՐՈՂԻՆ:
Ներկայացնենք մեր ընտրողի շահերը:
Հուսով եմ, ԱԺ-ն կկարողանա արդյունավետ կերպով աշխատել»:
Կարծիքներ