Կառավարության շենքի մոտ իրավիճակը ծայրահեղ լարված է. սկսվել են բախումներ
Կառավարության շենքի մոտ այս պահին իրավիճակը ծայրահեղ լարված է: Բախումներ են սկսվել ոստիկանական ուժերի և շենքի մոտ հավաքված ցուցարարների միջև:
Քաղաքացիները շշեր ու քարեր են նետում շենքի ուղղությամբ և փորձում անցնել պատնեշը:
Ցուցարարները ոստիկաններից մեկին ծեծի են ենթարկել՝ անկանոն հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին:
Հիշցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հանդես էր եկել ուղերձով, որտեղ հանրության ուշադրությունն էր հրավիրել ներքին և արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք, ըստ վարչապետի, անպայմանորեն ուզում են, որ Հայաստանը ներքաշվի լայնածավալ ռազմական գործողությունների մեջ:
Վարչապետը նկատել էր. «Ցավոք, պիտի արձանագրեմ, որ, ինչպես և սպասվում էր, հիմա արդեն տարբեր տեղերից հնչում են ընդհուպ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու կոչեր»:
Կարծիքներ