Ալիևի հրավերով Էրդողանն այսօր մեկնում է Նախիջևան

Ալիևի հրավերով Էրդողանն այսօր մեկնում է Նախիջևան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հրավերով այսօր կմեկնի Նախիջեւան։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ այնտեղ տեղի են ունենալու Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների և երկու երկրների պատվիրակությունների միջև հանդիպումներ, որի ընթացքում քննարկվելու են երկու երկրների միջև համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։

Թուրքական մամուլը Էրդողանի այցը կապել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում