Գուտերեշը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին սրման կապակցությամբ և կոչ է արել խստորեն պահպանել հրադադարը։
Գուտերեշն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Նա մտահոգություն է հայտնել տարածաշրջանում վերջին ռազմական էսկալացիայի առնչությամբ և ընդգծել հրադադարի խստիվ պահպանման անհրաժեշտությունը»,- գլխավոր քարտուղարի անունից տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններում, ի հավելումն հրադադարի պահպանման կոչի, համաշխարհային կազմակերպության ղեկավարն ընդգծել է «ՄԱԿ-ի աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու բոլոր միջնորդական ջանքերին»։
Կարծիքներ