Արցախում հրդեհը հասել է այն վայրը, որտեղ պահեստավորված է եղել չպայթած ռազմամթերք. ԱԻՊԾ-ը վտանգը կանխելու ուղղությամբ միջոցառումներ է իրականացնում

Արցախում հրդեհը հասել է այն վայրը, որտեղ պահեստավորված է եղել չպայթած ռազմամթերք. ԱԻՊԾ-ը վտանգը կանխելու ուղղությամբ միջոցառումներ է իրականացնում

Արցախի ԱԻՊԾ-ից ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում են Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում հնչած պայթյունները տեղի է ունեցել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքի դաշտային գոտում, որտեղ Հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորական խմբերը նախատեսել էին իրականացնել պլանային պայթեցման աշխատանքներ:

«Սակայն, այդ տարածքում բռնկված հրդեհը քամու ուժգնությամբ տարածվել է և հասել այն վայրը, որտեղ նախապես պահեստավորված է եղել դեռևս չպայթած ու կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը:

Հորդորում ենք խուճապի չմատնվել:

Իրավիճակը գտնվում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության վերհսկողության ներքո:

Այս պահին սակրավորների, հրշեջ փրկարարների և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից իրականացվում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակը մարելու և սպառնացող վտանգը արագ կանխելու ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում