Իրան-Թուրքիա սահմանային անցակետերը 15 օրով փակվել են
Իրանը որոշել է 15-օրյա ժամկետով փակել Թուրքիա գնացող իր բոլոր սահմանային անցակետերը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։
Թուրքիայի Էսենդերեի վարչական շրջանի ղեկավար Դըրբազ Բյույուքսուն տարվա ավարտից 8 օր առաջ իրանական կողմի կայացրած որոշումը կապել է Նոր տարվա հետ, փոխանցում է Ermenihaber-ը։
Նրա կարծիքով՝ Իրանը պարզապես ցանկանում է սահմանափակել իր քաղաքացիների մասնակցությունը տոնական միջոցառումներին։
Սահմանային անցակետերն արդեն իսկ փակվել են:
Կարծիքներ