Բերձորի տաք ջրերում լողալիս թունավորվել ու մահացել է 4 ադրբեջանցի զինծառայող
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բերձորում ադրբեջանցի 4 զինծառայող է մահացել։
Երկրի ՊՆ-ի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Բերձորի՝ ջրածնի սուլիֆիդի պարունակությամբ ջերմային ջրերում լողալիս ադրբեջանցի 4 զինծառայող թունավորվել է, ինչի հետևանքով՝ մահացել:
Հրապարակվել են նաև նրանց անունները, մեկը կապիտան է, մյուսը՝ ենթասպա, ևս 2-ը՝ սերժանտ։
Նշվում է, որ զինվորական դատախազությունը նշանակել է համապատասխան փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։
Կարծիքներ