Յովիչը կարող է չվերադառնալ Ռեալ․ դա կախված է Ատլետիկոյից
«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը, որը վարձակալությամբ հիմա խաղում է «Այնտրախտում», կարող է պայմանագիր կնքել գերմանական թիմի հետ մշտական հիմունքներով, հաղորդում է սերբական Republik հանդեսը։
Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Այնտրախտի» հարձակվող Անդրե Սիլվայի ծառայություններով։ «Ռոխիբլանկոսները» ցանկանում են առաջիկա ամռանը գնել նրա տրանսֆերը։ Այդ դեպքում գերմանական ակումբը փորձելու է մշտական պայմանագիր կնքել Լուկա Յովիչի հետ։
Հիշեցնենք, որ Յովիչի վարձակալությունը «Այնտրախտում» նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Կարծիքներ