Հնդկաստանում վարժեցրել են երկու շների՝ COVID-19- ով վարակված հիվանդներին գտնելու համար
Հնդկաստանի ԶՈՒ-ում երկու շների են վարժեցրել՝ COVID-19- ով վարակված հիվանդներին գտնելու համար: Մտադիր են ավելացնել վարժեցված շների քանակը: Փորձարկումներին մասնակցել են Cocker Spaniel և հնդկական Greyhound Chippiparai ցեղատեսակների շներ:
Հիմք ընդունելով շների օգտագործումն այնպիսի հիվանդությունների հայտնաբերման գործընթացում, ինչպիսիք են քաղցկեղը, մալարիան, շաքարախտը, Պարկինսոնի հիվանդությունը և այլն, հնդկական ԶՈՒ-ում, օգտագործելով շներ, իրականացրել են COVID-19-ի հայտնաբերման փորձեր` վերահսկվող պայմաններում:
Շներին սովորեցրել են աշխատել COVID-19-ի դրական արդյունք ունեցաղ անձանցից վերցված մեզի և քրտինքի նմուշների բիոմարկերների հետ: Փորձարկման առաջին փուլում ցուցանիշները շատ բարձր են գնահատվել:
Դասընթացից հետո շներին ուղարկել են Դելիի տարանցիկ ճամբար ՝ տարանցիկ ուղևորներին ստուգելու համար: Առնվազն 3 հազար նմուշ ստուգելու արդյունքում շները հայտնաբերել են 18 հիվանդ մարդու:
«Հաշվի առնելով փորձարկման հաջողությունը, ավելի շատ շներ են ներգրավվել COVID-19 հայտնաբերելու վերապատրաստման գործընթացում»,- ասված է հայտարարության մեջ:
Հնդկաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում երկրորդ տեղում է:
Կարծիքներ