Ահազանգ՝ Հայաստանում ՌԴ-ի և Չինաստանի դեսպանատներում պայթուցիկ սարքի տեղադրման մասին
Հուլիսի 4-ին՝ ժամը 17։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատներում պայթուցիկ սարք է տեղադրված:
Նշված հասցեներով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ինչպես նաև բժշկական ապահովման վարչության հեթապահ խումբը։
Կարծիքներ