Հյուսիսային Իրաքում անկարգությունների զոհերի թիվը հասել է երեքի
Հյուսիսային Իրաքի Քիրքուկ քաղաքում բողոքի ցույցը ցրելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է երեքի։ Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ ՝ ևս 16 մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ հաղորդվել էր քուրդ ցուցարարների մեջ երկու զոհի և 10 վիրավորի մասին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրաքյան բանակի ուժերը քաշվում են համանուն նահանգ՝ անվտանգության իրավիճակը վերահսկելու համար։
Ավելի վաղ Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ Սուդանին, ով նաեւ զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, հրահանգել էր հետաքննչական կոմիտե ստեղծել՝ պարզելու ցուցարարների մահվան հանգամանքները։ Ըստ իրաքյան բանակի խոսնակ Յահյա Ռասուլի ֆեյսբուքյան իր էջում գրառման, «մեղավորները պատասխանատվության կենթարկվեն և կպատժվեն արդարացիորեն»: Ալ-Սուդանին նաև կարգադրել է ուսումնասիրել Քիրքուքում զենք կրելու արգելք մտցնելու հարցը։ Իրաքյան Քրդստանի վարչապետ Մասրուր Բարզանին իր հերթին Իրաքի կենտրոնական իշխանություններին կոչ է արել վերահսկել իրավիճակը հյուսիսային Քիրքուկ նահանգում և պաշտպանել քաղաքացիների ու ցուցարարների կյանքը։
Կարծիքներ