Ընթացքի մեջ են Արթիկ-Անուշավան-Փանիկ (Տ-7-53) ավտոճանապարհի 3կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները
Ընթացքի մեջ են Արթիկ-Անուշավան-Փանիկ (Տ-7-53) ավտոճանապարհի 3կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Շինաշխատանքների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է շուրջ 266 միլիոն դրամ։
Շինարարությունն իրականացնում է«Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն: Հողային աշխատանքներն ավարտված են, իրականացվում են հիմքերի կառուցման, սելավատարների և ջրագծերի անցկացման երթևեկելի մասի նորոգման աշխատանքները։
Նախատեսվում է մայթերի կառուցում, կտեղադրվեն արհեստական կառուցվածքներ, անվտանգության տարրեր, մի շարք այլ աշխատանքներ։
Կարծիքներ