Սպիտակում սամբո ըմբշամարտի պատանեկան հուշամրցաշար է անցկացվել

Սպիտակում  սամբո ըմբշամարտի պատանեկան հուշամրցաշար է անցկացվել

Լոռու մարզպետարանի աջակցությամբ և Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցի նախաձեռնությամբ կայացավ սամբո ըմբշամարտի պատանեկան առաջնություն՝ նվիրված Սպիտակի տարածաշրջանում սամբո մարզաձևի հիմնադիրներ Սասուն, Սամվել, Սարգիս Կարապետյանների հիշատակին:

Առաջնությանը մասնակցում էին հանրապետության 12 համայնքների շուրջ 110 մարզիկներ 10 քաշային կարգերում: Թիմային պայքարում հաղթողներ ճանաչվեցին համապատասխանաբար՝ Վանաձորի, Գյումրու և Սպիտակի թիմերը:
Պարգևատրման արարողությանը ներկա էին ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության մանկապատանեկան սպորտի բաժնի պետ Հարություն Եղոյանը, Լոռու մարզպետի խորհրդական Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի կրթության վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, ներկայացուցիչներ Սպիտակի համայնքապետարանից, սպորտի երախտավորներ:

Հաղթողները պարգևատրվեցին դիպլոմներով, մեդալներով և գավաթներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում