Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-120 մետր։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Կարծիքներ