Աննա Հակոբյանը արցախցիներին կոչ է արել քաղաքական սադրանքների չտրվել
Լեռնային Ղարաբաղում այսօր ապրող մեր քույրեր եւ եղբայրներ, քաղաքական մանիպուլացիաների մի’ տրվեք։ Հայաստանի Հանրապետության վարչապետի կյանքի ամե’ն վայրկյանը նվիրված է մեր պետությա’նը եւ Ձե’զ։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կոչով դիմել է արցախցիներին, որում նաև ասված է.
«Լեռնային Ղարաբաղում այսօր ապրող մեր քույրեր եւ եղբայրներ.
Պի’նդ եղեք։
Մի’ վախեցեք։
Ամո’ւր կանգնեք ձեր ոտքերի վրա։
Ժամանակավոր խնդիների առաջ մի’ ընկրկեք։
Մի’ անհանգստացեք. մենք եւ Հայաստանի Հանրապետությունը ձեզ երբե’ք միայնակ չենք թողնի։
Ձեզ Ուժե’ղ Հայաստան է պետք։
Մեզ բոլորի’ս է Ուժեղ Հայաստան պետք։
Քաղաքական մանիպուլացիաների մի’ տրվեք։
Հայաստանի Հանրապետության վարչապետի կյանքի ամե’ն վայրկյանը նվիրված է մեր պետությա’նը եւ Ձե’զ։
Հիմա մեզ ավելի հեշտ չէ’։
Հայաստանում ապրողները քիչ չե’ն տառապել։
Մեծահոգի’ եղեք, որ նրանք այժմ փառատոնների են մասնակցում։
Փառատոններ Ղարաբաղում դեռ կլինե’ն։
Պետք է ուղղակի դիմանալ։
Ընդամենը՝ դիմանալ։
Դուք դա կարո’ղ եք։
Ես հավատո’ւմ եմ ձեզ»։
Կարծիքներ