Ֆրանսիայում հանձնարարել են COVID-19-ի դեմ պատվաստել ռիսկի խմբերի երեխաներին

Ֆրանսիայում հանձնարարել են COVID-19-ի դեմ պատվաստել ռիսկի խմբերի երեխաներին

 Ֆրանսիայի առողջապահության բարձրագույն վարչությունը (HAS) հանձնարարել Է կորոնավիրուսի դեմ պատվաստել ռիսկի խմբերի եւ խոցելի կատեգորիաների 5-11 տարեկան երեխաներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆրանսիական բժշկական կարգավորիչի հայտարարությունը հայտնվել Է Եվրամիության մակարդակով 5-11 տարեկան երեխաների համար BioNTech/Pfizer պատվաստանյութին հավանություն տալուց հետո: Դեղամիջոցների EMA եվրոպական գործակալությունը հանձնարարել Է ընդլայնել COVID-պատվաստանյութերի կիրառումը այդ տարիքի երեխաների համար: «Այնուհետեւ Առողջապահության բարձրագույն վարչությունը վերլուծել Է այդ տարիքային խմբի համաճարակաբանական տվյալները, ինչպես նաեւ պատվաստանյութի արդյունավետության վերաբերալ առկա տվյալները:

Ֆրանսիական բժշկական կարգավորիչն այժմ հանձնարարում Է պատվաստումը հասանելի դարձնել այդ տարիքային խմբի այն երեխաների համար, ովքեր ենթակա են հիվանդությունը ծանր տանելու եւ մահվան ռիսկին, եւ նրանց, ովքեր ապրում են թույլ իմունիտետի ունեցող կամ խոցելի անձանց շրջապատում, որոնք պաշտպանված չեն պատվաստմամբ»,-ասվում Է կարգավորիչի հայտարարության մեջ: Նաեւ HAS-ը հանձնարարել Է՝ ուժեղացնել կանխարգելման միջոցառումները դպրոցներում, պահպանել սահմանափակումները եւ պարբերաբար անցկացնել COVID-19-ի թեստեր: Վերջին շաբաթներին, մասնագետների տվյալներով, կտրուկ աճել Է COVID-19-ով հիվանդացությունը բոլոր տարիքային խմբերում: 6-ից մինչեւ 11 տարեկան երեխաները դարձել են «հիվանդացության ամենաբարձր մակարդակով» խումբը դպրոցականների շրջանում, նշել Է կարգավորիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում