ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Հենրիկ Խաչատրյանի անվան դպրոց
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 25-ին հյուրընկալվել է Դավթաշեն վարչական շրջանի Հենրիկ Խաչատրյանի անվան 199 դպրոցի աշակերտներին եւ ուսուցչական կազմին: Դպրոցի տնօրեն Վիոլետա Բեջանյանի եւ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի ուղեկցությամբ Ալեն Սիմոնյանը շրջայց է իրականացրել դպրոցում: Այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից։
612 աշակերտ ունեցող դպրոցի անբարեկարգ վիճակի մասին ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացել էր դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Ղազարյանից, ով այս տարվա մարտի 8-ին ընդառաջ կանանց տոներին նվիրված միջոցառմանը ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանին ներկայացրել էր դպրոցի խնդիրներն ու խնդրել այցելել իրենց:
199 դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների հետ զրույցից հետո ՀՀ ԱԺ նախագահը հնարավորության սահմաններում դպրոցի որոշ խնդիրներ լուծելու վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել իր աշխատակազմին:
Կարծիքներ