Ռումինիայի առողջապահության նախարարին տուգանել են դիմակ չկրելու համար
Ռումինիայի առողջապահության նախարարը դարձել է երկրի կառավարությունում երկրորդը, ում տուգանել են հակահամաճարակային սահմանափակումները խախտելու համար։
Նախարար Վլադ Վոյկուլեսկուն տուգանվել է 1500 լևով ($360)՝ պաշտպանիչ դիմակի բացակայության համար, հայտնում է digi24.ro-ն։
Մարտի 29-ին լրագրողները նրան լուսանկարել էին խորհրդարանի միջանցքում մի տղամարդու հետ առանց դիմակի զրուցելիս։ Նախարարը սկզբում փորձել է արդարանալ, սակայն հետո ընդունել է սխալը։
Երկրում գործում է դիմակի կրման համընդհանուր ռեժիմ։ Տոնական միջոցառումներն արգելված են, շուկները՝ փակ։ Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 13-ը։
Կարծիքներ