ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալի կարծիքով՝ Պաղեստինի ՄԱԿ անդամության հարցը պետք է քննարկվի Իսրայելի հետ

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալի կարծիքով՝ Պաղեստինի ՄԱԿ անդամության հարցը պետք է քննարկվի Իսրայելի հետ

Պաղեստինին ՄԱԿ-ի մշտական ​​անդամ ընդունելու որոշումը պետք է քննարկվի  Իսրայելի իշխանությունների և պաղեստինցիների կողմից։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը՝ նշելով, որ այդ հարցում պետք է փոխհամաձայնություն լինի Իսրայելի և պաղեստինցիների միջև։

Ավելի վաղ՝ Պաղեստինը պաշտոնապես խնդրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին քննարկել ՄԱԿ-ին անդամակցելու իր խնդրանքը։

Ներկայում Պաղեստինը ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում