Սլովակիայի ընտրված նախագահը լքել է խորհրդարանի խոսնակի պաշտոնը
Սլովակիայի ընտրված նախագահ Պետեր Պելեգրինին հայտարարել է, որ լքել է հանրապետության Ազգային խորհրդի (Խորհրդարանի) խոսնակի պաշտոնը և հրաժարվել է պատգամավորական մանդատից։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Սլովակիայի ռադիոկայանը:
«Նախագահի ընտրությամբ, ըստ սահմանադրության, ավարտվում է իմ պատգամավորի մանդատը, և ես, ինչպես պահանջում է հիմնարար օրենքը, լքել եմ խորհրդարանի խոսնակի պաշտոնը», - Պելեգրինիի խոսքերը մեջբերում է ռադիոն։
Նա նշել է, որ հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարումը վստահվել է փոխխոսնակ, սոցիալ-դեմոկրատ Պետեր Ժիգային։ Դեռ հայտնի չէ, թե երբ կկայանա խորհրդարանի նոր նախագահ ընտրելու նիստը։
Կարծիքներ