Ինչպես խուսափել աղիքային վարակներից և սննդային թունավորումներից

Ինչպես խուսափել աղիքային վարակներից և սննդային թունավորումներից

Որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու՝ ՀՀ ԱԱՏՄ-ն հորդորում է`

✅ շոգ եղանակով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների հնարավոր առաջացումն ու տարածումը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է՝

      Խմելու ջրի համային և գունային փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքում այն չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո, ինչպես նաև դիմել համապատասխան մարմիններին,
     Չգնել անհայտ ծագման, չսահմանված վայրերում, առանց պատշաճ ջերմաստիճանի և հիգիենիկ պայմանների պահպանման վաճառվող սննդամթերք, հատկապես պատրաստի սննդատեսակներ (քաբաբ, խորոված, մսով, սնկով փքաբլիթներ, այսպես կոչված՝ Ղարսի խորոված), կրեմային հրուշակեղեն, լցնովի պաղպաղակ և այլն,
     Հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվանալ օճառով,
     Միրգ, բանջարեղեն, հատապտուղներ օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող խմելու ջրով,
     Սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի աղտոտումից զերծ պահելու նպատակով։ Չհավաքել և սննդում չօգտագործել անհայտ ծագման սնկեր։
     Չպահել պատրաստի սնունդը սենյակային ջերմաստիճանում երկու ժամից ավելի։
     Չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և խաղալ ոռոգման ջրով,
    Չաղտոտել շրջակայքը,
    Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանիշերի առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի։

Հիշեցնենք՝ աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների հիմնական ախտանշաններն են թուլությունը, գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը, փսխումները, լուծը, ջերմության բարձրացումը և այլն։

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նկառմամբ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է նաեւ`
  հիվանդանոցային և արտահիվանդանոցային ձևերով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին,
   Առողջարանային-վերականգնողական,
   Ուսումնական հաստատություններին,մանկատներին, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններին, տուն-ինտերնատներին,
   հյուրանոցային տնտեսություններին, արտադրական ձեռնարկություններին՝ խստագույս պահպանել սանիտարահամաճարակաբանական կանոններն ու նորմերը։

 

ԱԱՏՄ վերահսկողական աշխատանքները նշված սուբյեկտների մոտ կրում են մշտական բնույթ, այս շրջանում՝ հատկապես ուժեղացված։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում